Ավտովթար Արարատի մարզում. 3 պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց Հուն 31,2013 12:04 Երեկ՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 8:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ 54-ամյա Իշխան Պետրոսյանը, վարելով “Օպել” մակնիշի 33 ՕՕ 290 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ-ոց հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 34-ամյա Նվեր Մանուկյանը, 25-ամյա …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Հուն 31,2013 12:00 Լուսանկարն արվել է Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցում: Երկու օր առաջ՝ կեսգիշերից հետո, սպիտակ “Ջիփ”-ի հարվածից գետնին էր տապալվել լուսացույցը: ՃՈ-ի աշխատակիցներն էլ հակառակի պես ակնթարթորեն հայտնվել էին դեպքի վայրում:
Ձնաբքից դուրս է բերվել 11 ավտոմեքենա Հուն 31,2013 11:55 Հունվարի 30-ին՝ ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձնաբքից դուրս է բերվել 11 ավտոմեքենա:
ԹՈՂ ՍԵՐԸ ԵՐԿԱՐ ԱՊՐԻ Հուն 31,2013 11:51 Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Մեզանում այն նշում ենք նաեւ որպես սիրահարների տոն: Այս տարի այն կնշենք հունվարի 26-ին: Այդ օրը Ս. Սարգիս զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիները բաց կլինեն մինչեւ երեկոյան ժ. 22:00-ն, կմատուցվի սուրբ պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Սիրո մասին …
Մեր զորակցությունն ենք հայտնում Ժողովուրդ օրաթերթին. Օմբուդսմեն Հուն 31,2013 11:45 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր զորակցությունն հայտնում “Ժողովուրդ” օրաթերթին, որի ունեցվածքի վրա դատարանը 3 մլն դրամի չափով կալանք է դրել: Ստորեւ ներկայացնում ենք ՄԻ պաշտպանի հայտարարության տեքստը. “Դատարանի պատճառով այսօր “Ժողովուրդ” օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու …
ՉԻ. Արջի ծառայություն մատուցելու մրցակցություն Հուն 31,2013 10:59 “ՉԻ”-ն, իր խոստմանը համաձայն, թերթը շարունակում է ներկայացնել մարզային և տեղական իշխանությունների ղեկավարներին, որոնք անկախ այն հանգամանքից, որ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է, շտապում են արջի ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին: Ու թեև այս տարածքում ՀՀԿ առաջնորդի համար ձայներ ապահովելու պատասխանատվությունը դրված է Կարեն Կարապետյանի վրա, այդուհանդերձ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ջանում է առաջ ընկնել նրանից …
Ժողովուրդ. Գործարարները բողոքի ակցիա են անելու Կարֆուր հիպերմարկետի գալու դեմ Հուն 31,2013 10:55 “Ժողովուրդ” օրաթերթին դիմած տասնյակ մանր ու միջին գործարարներ օրերս պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել, եթե իրենց բարձրացրած հարցը չկարգավորվի: Նրանց վրդովմունքի առիթը ֆրանսիական “Կարֆուր” հիպերմարկետների ցանցն է, որը մտադիր է Երեւանում՝ “Դալմա գարդեն մոլ”-ում, մասնաճյուղ բացել: Տեղական արտադրողները եւ մի քանի ներկրող ընկերություններ մտավախություն ունեն, որ “Կարֆուր”-ը, ՀՀ-ում բացվելով, շուկան կլանելու է, քանի որ “ատամի …
Հրապարակ. ՀԺԿ-ՀԱԿ հակասությունների մասին խոսակցությունները հաստատվո՞ւմ են Հուն 31,2013 10:53 Երեկ ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստին ՀԺԿ-ից որևէ մեկը չի մասնակցել, որը հաստատում է ՀԺԿ-ՀԱԿ հակասությունների մասին խոսակցությունները: “Դուք սխալվում եք, ձեր իմացածը ճիշտ չէ”,- թերթի լրագրողին ասել է ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը: “ՀԺԿ ներկայացուցիչը հիվանդ է և մեզ տեղեկացրել է, դա է պատճառը”: ՀԺԿ-ում բոլո՞րն են հիվանդ: “Դիմեք Լևոն Զուրաբյանին”,- խուսանավել է Հայոցյանը: Ի …
Առավոտ. Լրջագույն հարված Հայաստանի միջազգային վարկանշին Հուն 31,2013 10:50 Carrefour հիպերմարկետի հայաստանյան պատմությունը կարող է լրջագույն հարվածի տակ դնել Հայաստանի միջազգային վարկանիշը: “Առավոտի” ունեցած տեղեկություններով՝ հայաստանյան իշխանություններն արդեն իսկ տեղեկացված են, որ Carrefour-ի դեմ տեղական օլիգարխների կողմից կազմակերպված արշավի հետևանքով Doing Busness-ի, Index of Economic Freedom-ի և մի շարք այլ միջազգային ռեյտինգային կազմակերպությունների ինդեքսներում Հայաստանի դիրքերն առնվազն 30-50 կետով նահանջ կունենան: Հիշեցնենք, որ տնտեսական …
168 ժամ. Արդարադատության նախարարը փորձում է ազատվել նոտարներից Հուն 31,2013 10:47 ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարը 15.01.2013թ.֊ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, “Նոտարիատի մասին” ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտար Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից …
18 Նոյեմբեր 20:51 Գնել Սանոսյանը սխալ է զեկուցել Փաշինյանին. որն է եղել ՏԿԵ նախարարի պաշտոնանկության պատճառը
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան