168 ժամ. Արդարադատության նախարարը փորձում է ազատվել նոտարներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարը 15.01.2013թ.֊ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, “Նոտարիատի մասին” ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտար Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ բավարարվել է: Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 11-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է: Նախարարի մեկ այլ հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական սպասարկման լիազորությունները մինչև դատաքննության ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի վրա:
Սակայն, “168 ժամի” տեղեկություններով, նախարարությունն այժմ էլ փորձում է “կեղտ բռնել” նաև նույն՝ Բաղրամյան փողոցի վրա գտնվող նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի գործունեության վրա: Փաստորեն, Հ.Թովմասյանի “թիրախը” նոտարական ամենահայտնի գրասենյակի նոտարներն են:




Լրահոս