Օպերատիվ իրավիճակը` Հանրապետությունում Սեպ 30,2013 15:31 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 32 դեպքից բացահայտվել է 16-ը, մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից` 18-ը, իսկ խարդախության 17 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 5, խարդախության` 2, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 3 օրերի ընթացքում …
Հաստատվել են հեռակա ասպիրանտուրայի տեղերը Սեպ 30,2013 15:29 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, hիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլիի 4-ի N 400-Ն որոշման 3-րդ կետը, հրաման է ստորագրել ,ՀՀ 2013/2014 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասինե: Ըստ հրամանի` Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվել է 239 (անվճար) հեռակա ասպիրանտական տեղ:
Սեպտեմբերին գները շարունակել են բարձրանալ Սեպ 30,2013 14:41 Սեպտեմբերին 2012թ.-ի սեպտեմբերի համեմատ սպառողական գները բաձրացել են 8.2%ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Գնաճը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների և ծառայությունների թանկացմամբ: Պարենային ապրանքները նույն ժամանակում թանկացել են 8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3.4%-ով, իսկ ծառայությունները՝ 10.9%-ով: Այս տարվա ընթացքում, այսինքն՝ հունվար-սեպտեմբերին, 2012թ.-ն նույն ժամանակի համեմատ սպառողական գները բարձրացել են 5.6 տոկոսով: …
Այսօր թարգմանիչների միջազգային օրն է Սեպ 30,2013 14:34 Այսօր թարգմանիչների միջազգային օրն է: Միջազգային օր սահմանելու մասին առաջարկությունն առաջին անգամ արվել է 1991-ին՝ Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի կողմից: Սեպտեմբերի 30-ի ընտությունը պատահական չէր: Այդ օրն է կյանքից հեռացել նշանավոր բարեգործ, թարգմանիչների հովանավոր Հերոնիմ Ստրիդոնսկին: 386 թվականին բնակություն հաստատելով Բեթղեհեմում, նա լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը:
ԿԲ-ն մեկնարկոմ է Իմ Ֆինանսների միամսյակ ծրագիրը Սեպ 30,2013 14:28 Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել “Իմ Ֆինանսների միամսյակ” ծրագրի բացումը: Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս: Ծրագրի նպատակն է՝ բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների “ճիշտ” կառավարմանը: Ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումը և անձնական ֆինանսների “ճիշտ” և գիտակից կառավարումը կարևոր նախադրյալներ են ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման գործընթացում: Ծրագիրը կարևոր է հատկապես մարզերի …
Հայ մարզուհիները արծաթե եվ բրոնզե մեդալներ են նվաճել Սեպ 30,2013 14:25 Բուլղարիայում ավարտվել է մինչև 15-16 տարեկան աղջիկների բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 50 կգ քաշային կարգում մեր հանրապետությունը ներկայացնող Անուշ Գրիգորյանը, ով պայքար էր մղում ոսկե մեդալի համար, բավարարվեց արծաթով: Մինչ այդ Անի Հովսեփյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Աղջիկները առաջին անգամ էին մասնակցում աշխարհի առաջնությանը: Նրանք այսօր առավոտյան վերադարձել են Երևան: Սպորտի և երիտասարդության հերցերի նախարարության մամլո …
ԳԱԶ-66-ը Դսեղի հանդամասում գլորվել է ձորը Սեպ 30,2013 14:21 Սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ի սահմաններում, “ԳԱԶ-66” մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Դսեղ գյուղի “Օհանա թալա” կոչվող հանդամասում գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Արսեն Սաֆարյանը հանդես կգա մենահարմերգով Սեպ 30,2013 14:14 Արսեն Սաֆարյանը հինգ տարվա դադարից հետո կրկին մենահամերգ կունենա: Մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Մարզահամերգային համալիրի համերգային փոքր դահլիճում: Մենահամերգի օրը տեղի կունենա նաեւ Արսեն Սաֆարյանի ձայնասկավառակի շնորհանդես-վաճառքը, որը կոչվում է “Սիրո աղոթք”: Մինչ համերգը Արսենը հոկտեմբերի 7-16-ը կլինի ԱՄՆ-ում, ինչից հետո էլ կսկսի մենահամերգի փորձերը:
Վրաերթի ենթարկված 53-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Սեպ 30,2013 14:01 Սեպտեմբերի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում, “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհի 20-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Բորիս Չաթոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն:
Բարեվ Երեվանը չի տեղեկացվել կոնֆերանսի մասին Սեպ 30,2013 13:56 “Բարեւ Երեւանը” չի տեղեկացվել ԵԽ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսի մասին: Այս առնչությամբ՝ Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է. “Ըստ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պաշտոնական կայքի՝ 2013թ. հոկտեմբերի 11-ին Երեւան քաղաքում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսը: …
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
25 Փետրվար 13:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կրակոցով ինքն իրեն կյանքից զրկած զինվորի եղբայրը սպասում է. ինչ է վերջին անգամ խոսել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան