Շրջակա միջավայրին հասցվել է 4,12 մլն դրամի վնաս Սեպ 30,2013 13:44 Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության սեպտեմբերի 23-28-ին իրականացրած ստուգումների, շրջայցերի արդյունքում կայացվել է 1.25 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 17 որոշում եւ հաշվարկվել է 4.12 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման ինը գործի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական …
Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Սեպ 30,2013 13:41 Գրան պրիի 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը միավոր է կիսել Գիրյայի հետ: Կոստենյուկ – Յու Վենյուն 1/2 Դանիելյան – Գիրյա 1/2 Կոներու – Նախբաեւա 1:0 Լահնո – Խոտենաշվիլի 1/2 Ստեֆանովա – Ժաո Քսյու 0:1 Դրոնավալի – Մումինովա 1:0 Նշենք, որ հայ շախմատիստուհին 11-րդ տուրում ուժերը կչափի Յու Վենյունի հետ. տեղեկացնում է armchess .am-ը:
Ոստիկանները հայտնաբերեցին ծեծողներին Սեպ 30,2013 12:16 Օգոստոսի 25-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի երիտասարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.20-ի սահմաններում, “Հաղթանակ” կամրջի վրա իրեն են մոտեցել 3 անծանոթ տղաներ, քաշքշել, ձեռքով հարվածել և դիմել փախուստի: 1966 թ. ծնված Մկրտիչ Տ.-ն հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, ժամը 23.50-ին հաղորդում …
Պատկան մարմինները չտեսնելու են տալիս Սեպ 30,2013 12:06 Հայաստանում ձեւավորվել է այնպիսի իրավիճակ, երբ յուրաքանչյուր շաբաթ, եթե չասենք` յուրաքանչյուր օր, լրատվամիջոցները տեղեկացնում են ամենատարբեր աղաղակող ապօրինությունների, սկանդալային իրադարձությունների եւ պարզապես` պետական հանցագործությունների մասին: Սակայն որքան էլ տարօրինակ է, այդ հրապարակումները թիթեռի կյանք են ունենում, քանզի դրանց առաջացրած արձագանքը լավագույն դեպքում տեւում է ընդամենը մի քանի օր, իսկ դրանից հետո արդեն գալիս են փոխարինելու …
Գյումրի-Արմավիր ճանապարհին վրաերթի են ենթարկել երկու երիտասարդի Սեպ 30,2013 11:58 Անհայտ ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 30-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 30-ամյա և 25-ամյա տղամարդկանց։ Ըստ ոստիկանության մամուլի ծառայությունը, տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Երեվանյան շենքերից մեկում ճաք է առաջացել Սեպ 30,2013 11:55 Երեւանի Սիսակյան փողոցի 9-րդ բ շենքի բնակելի շինությունում խոհանոցի երկաթբետոնե կառուցատարի վրա ճաք է առաջացել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Բնակարանում հայտնաբերվել են հատակի 2 մմ լայնությամբ 30 սմ երկարությամբ առաջնային ճաք, որը իրենից վտանգ չի ներկայացնում:
Մահվան ելքով պատահար Օշականում. էլեկտրասյունն ընկել է հետիոտնի գլխին Սեպ 30,2013 11:53 Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, “Օպել Ֆռոնտեռա” մակնիշի ավտոմեքենան Օշական գյուղի Մաշտոցի փողոցում բախվել է Էլեկտրասյանը, որը կոտրվելով՝ ընկել է 1962 թ. ծնված Մեսրոպ Միրիջանյանի գլխին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Աշտարակ” բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Ուրիխանյանը պատասխանում է Արման Բաբաջանյանին Սեպ 30,2013 11:20 Հերթական աշնանային սրացումներն են սկսվել հայտնի հաճախորդ, “Ժամանակ” օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի մոտ: Մենք, իհարկե, մշտապես ըմբռնումով ենք մոտեցել և շարունակում ենք այդ կերպ մոտենալ բացառապես հոգեբուժության տիրույթում գտնվող անձանց վարքագծին, ուստի այս դեպքում ևս չենք արձագանքի անհեթեթությունների այն շարանին, որը սույն հաճախորդը պարբերաբար երկնում է իր տարատեսակ տերերի համար լայն արոտավայրի վերածված թերթոնում և …
Հիմնանորոգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզը Սեպ 30,2013 11:16 Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը այցելել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերով ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև այս նախակրթարանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի և մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ Կամո Արեյանը շրջել է խմբասենյակներում և ծանոթացել կատարված աշխատանքներին: 1957թ. կառուցված մանկապարտեզը հիմնանորոգվել է առաջին անգամ: Շուրջ 60 փոքրիկների դաստիարակության ու խնամքի …
Սերժ Սարգսյանը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին Սեպ 30,2013 11:14 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլ ծառայությունը: Այցի շրջանակներում նախագահը կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր …
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
25 Փետրվար 13:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կրակոցով ինքն իրեն կյանքից զրկած զինվորի եղբայրը սպասում է. ինչ է վերջին անգամ խոսել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան