Դաշտում արկ է հայտնաբերվել Սեպ 24,2013 14:19 Սեպտեմբերի 24-ի առավտոյան ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի դաշտերից մեկում հայտնաբերվել է արկ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ ականանետի արկ` մարտական գլխիկով: ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակիցը արկը վնասազերծել և տեղափոխել է անվտանգ տարածք:
Ստեփանակերտում բացվել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրը Սեպ 24,2013 14:04 Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Բակո Սահակյանի բնութագրմամբ` երկրի գլխամասային բժշկական հաստատության գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում առողջապահության ոլորտի զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման գործընթացներին: Բակո …
Վրաերթի են ենթարկել 21-ամյա աղջկա եվ դիմել փախուստի Սեպ 24,2013 14:01 Անհայտ ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 23-ին՝ ժամը 02.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա։ Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդը դիմել է փախուստի: Կատարվում է քննություն:
Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողները չեն պատժվիշ Սեպ 24,2013 13:52 Հայաստանի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից: ՀՀ քրեական օրենսգիրք Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, …
Սերժ Սարգսյանն այցելել է Ռուբեն Սեվակի անվան թանգարան Սեպ 24,2013 13:48 Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը մասնակցելուց հետո այցելել է Մայր Աթոռում բացված Մեծ եղեռնի նահատակ, հայ անվանի մտավորական Ռուբեն Սևակի անվան թանգարան: Հանրապետության Նախագահը շրջել է թանգարանում, ծանոթացել ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանի ջանքերով ստեղծված թանգարանի բացառիկ և արժեքավոր հավաքածուին, որը ներառում …
Խուզարկություններ՝ քրեական գործի շրջանակներում Սեպ 24,2013 13:44 Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1986 թ. ծնված Լեռնիկ Գ.-ի տանը և օժանդակ կառույցներում, որի ժամանակ տանը կից օժանդակ կառույցում` մուտքից դեպի աջ տեղադրված չգործող գազօջախի ջեռոցում` պոլիէթիլենային փաթեթի մեջ, հայտնաբերվել և առգրավվել …
Տունը մաքրելուն զուգահեռ՝ մաքրել է նաեվ ոսկեղենը Սեպ 24,2013 13:28 Օրավարձով մաքրության աշխատանքներ կատարելիս 29-ամյա կինը նշված բնակարանից մաս- մաս հափշտակել է խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և հագուստ:Այս մասին տեղեկացնում է “Փաստինֆոն”: Նման մեղադրանք է առաջադրվել Լիդա Նիկալաեւային, որի վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ Լիդա Նիկալաևան 2013թ. ապրիլի 24-ից մինչև հունիսի 10-ը Օֆելյա Թովմասյանին …
Հետախուզվում էր գողության մեղադրանքով Սեպ 24,2013 13:20 Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 09.30-ին, Երևանի Պոպովի փողոցի թիվ 98 տնից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Դիաննա Ղ.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը պարզաբանում է Սեպ 24,2013 13:00 Վերջին օրերին հայկական և արտասահմանյան խիստ որոշակի լրատվամիջոցներ տարօրինակ կերպով նույնաբովանդակ ապատեղեկատվություն են տարածում սեպտեմբերի 6-8 Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցած ԵՀՄՖ-ի 15-ամյա գործունեությանը նվիրված Համագումարի ընթացքի և նրանում ընդունված որոշումների մասին: Այդ կապակցությամբ մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ Համագումարին ներկա էին պատվիրակներ ու հյուրեր եվրոպական 23 երկրներից, այդ թվում նաև Իսրայելից և Հայաստանից …
Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը Սեպ 24,2013 12:52 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Երկաթուղայինների փողոցների, Աճեմյան փողոցի 1-ին և 2-րդ փակուղիների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: “Երևան Ջուր” ՓԲԸ
25 Փետրվար 16:25 Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ-ում երբևէ գոյություն չունեցած հոդվածով. Արամ Օրբելյան
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան