ԿՈՐԾԱՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՆՔ ԳՆՈՒՄ Սեպ 24,2013 12:41 Երաժիշտ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին խոսելիս նկատեց, որ մեր պատմության մեջ կան երեւույթներ, որոնք լավ կամ վատ, շահավետ կամ ոչ շահավետ սկզբունքներից դուրս են. իրադարձություններ են, որոնք մեր ներքին կամքից կախված չեն: -Դրանք պատմական որոշակի իրադարձություններ են, որոնք իրենց զարգացման ալգորիթմն ու տրամաբանությունն ունեն: Այդ ենթատեքստում էլ մեր երկիրը շարունակում է …
Հինգ երկիր հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ-ին Սեպ 24,2013 12:30 “Եվրատեսիլ 2014” երգի մրցույթին չեն մասնակցի Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Լյուքսեմբուրգը եւ Անդորրան: ВВС-ի փոխանցմամբ՝ այս երկրները հրաժարվել են ներկայանալ Դանիայում կայանալիք մրցույթին տնտեսական պատճառներով: Իսկ ահա հայ դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը “Ֆեյսբուք”-ի իր էջում տեղադրել է չափազանց էքստրավագանտ մի լուսանկար եւ կեսկատակ-կեսլուրջ առաջարկել “Եվրատեսիլ 2014”-ում իր թեկնածությունը նման կերպարով:
Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը Սեպ 24,2013 12:22 Հայաստանի առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երեւանի եւ մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով հետագա անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները …
Երկու տարեկան երեխան արգելափակվել էր մեքենայում (ֆոտո) Սեպ 24,2013 11:25 Երեւանում, սեպտեմբերի 23-ի երեկոյան, Մարգարյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, մոտ 2 տարեկան երեխան մնացել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն` օպերատորով: Հրշեջ-փրկարարները բացել են Մ.Գ.-ին պատկանող ԲՄՎ X5 մակնիշի 83 LP …
Հայաստանի օմբուդսմենին շնորհվել է A դասի բարձրագույն կարգավիճակ Սեպ 24,2013 11:20 Օրեր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես տեղեկացվել է, որ Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը իր ինստիտուտին շնորհել է “A” դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ հիմնականում շնորհվում է այն օմբուդսմեններին, ովքեր անկախ են, օբյեկտիվ և դրսևորում են խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն: Վերջին երկու տարվա ընթացքում Միջազգային համակարգող հանձնաժողովը հետևել և ուսումնասիրել է Հայաստանի …
Կարկուտ՝ Զեդեա գյուղում Սեպ 24,2013 10:28 Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղի տարածքում մոտ 5 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով վնասվել են խնձորի այգիները: Վնասի չափ ճշտվում է: Դեպի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը և մարզպետարանի աշխատակազմի գյուղ. վարչության մասնագետը: Տարածքը “ՄԵՎԱՆԾ” …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Սեպ 24,2013 09:53 Ահա թե ինչպես են մեր քաղաքացիներն արձագանքում քաղաքապետարանի նախաձեռնությանը: Տարոն Մարգարյանը նորամուծություն է արել, որպեսզի երեւանցիների առաջարկներն անձամբ ստանա, սակայն նամակի ու առաջարկությունների փոխարեն նրանք կրծած խնձորեն նետել քաղաքապետարանի արկղի մեջ ՝ թերեւս ի նշան բողոքի: Լուսանկարն արվել է Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքում: “Ժողովուրդ” օրաթերթի 620 համար
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍ ՊԼԱ՞ՆԸ Սեպ 24,2013 09:50 “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու “Վաճառականների միություն” ՀԿ նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը որոշել են չրերի գործարան բացել: “Ժողովուրդ”-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել հենց գործարար տիկնանցից: -Տիկի՛ն Գեւորգյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Դուք եւ Հ. Նաղդալյանը որոշել եք չրերի բիզնեսով զբաղվել ու այժմ երկուսով նախագծում եք, թե ով ինչ գործունեություն …
Ժողովուրդ.Վահրամ Շահինյանը կլինի գլխավոր դատախազ Սեպ 24,2013 09:43 ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի նշանակման հարցը շարունակում է մնալ հասարակական ու քաղաքական հետաքրքրությունների կիզակետում: Ու եթե նախորդ շաբաթվա վերջին ԱԺ-ում ու գլխավոր դատախազությունում համառորեն խոսվում էր (նույնիսկ պնդումների մակարդակով), որ գլխավոր դատախազ է լինելու Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանը, այնուամենայնիվ, նրա թեկնածությունը երեկ նախագահական նստավայրում հավանական չէն համարվում: “Ժողովուրդ” օրաթերթը գրում է, որ ըստ այնտեղ պտտվող …
ՀԺ.Տարեկան 4000 դրամով կարելի է հայտնաբերել սրտանոթային հիվանդությունները Սեպ 24,2013 09:40 Հայաստանում արձանագրվող մահվան դեպքերի մեծ մասի պատճառ դառնում են սրտանոթային հիվանդությունները։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ տասը մահից հինգը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանխարգելիչ միջոցառումները մատչելի են՝ չնայած գոյություն ունեցող համոզմունքին։ Տարեկան ընդամենը 4 հազար դրամը բավարար է՝ կանխարգելիչ նվազագույն հետազոտություններն անցնելու և հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելու համար”,-գրում …
25 Փետրվար 16:25 Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ-ում երբևէ գոյություն չունեցած հոդվածով. Արամ Օրբելյան
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան