ՏԱՆՈՒԼ ՏՎԵՑ Օգո 30,2013 00:00 Ուղիղ չորս տարի առաջ այս օրը ողջ հայ ազգը փոթորկվեց, երբ հրապարակվեցին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները: Ամիսներ շարունակ (եթե ոչ տարիներ) տեւած գաղտնի բանակցություններից հետո ի վերջո հանրությանը հասու դարձած այդ փաստաթղթերի բովանդակությունը սառը ցնցուղ էր բոլոր այն մարդկանց համար, որոնք կարծում էին, թե նժդեհյան գաղափարախոսության հետեւորդ համարվող ՀՀԿ ղեկավարն ավելի ազգայնական է, քան Ռոբերտ Քոչարյանը: …
ՀՀԿ-Ն ՈՒ ՓՈՒՉԻԿՆԵՐԻ ՖԻԵՍՏԱՆ Օգո 30,2013 00:00 Երիտհանրապետականները յուրահատուկ հակում ունեն փուչիկների նկատմամբ: Բանն այն է, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է երիտհանրապետականների առաջնորդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, այս տարվա հունիսին կազմակերպել է «Փուչիկների ֆիեստա» անվանումով միջոցառում: Այդ մասին տեղեկացնում է «Իլուր»-ը՝ հղում անելով այդ հիմնադրամի կայքին: Ըստ այդ հիմնադրամի հաղորդագրության՝ «միջոցառման մասնակիցները երկինք բաց թողեցին հազարավոր գունավոր փուչիկներ՝ …
Վարորդը մեղայականով ներկայացել է Օգո 29,2013 19:18 Օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի խճուղում` Նուբարաշենի աղբանոցի դիմաց, բախվել է ճամփեզրին կայանված “Ֆոլքսվագեն” մակնիշի ավտոմեքենայի և ավտոմեքենան կանգնեցնելով Նուբարաշենի գերեզմանատանը` հեռացել է, իսկ “Ֆոլքսվագեն”-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Նույն օրը, ժամը 13.45-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 55-ամյա վարորդը: Կատարվում է քննություն:
406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց Օգո 29,2013 18:56 Օգոստոսի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:
Հրաչյա Հարությունյանը խնդրել է հարցաքննել իրեն Օգո 29,2013 18:50 ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որի վարած “ԿամԱԶ” մակնիշի մեքենայի վթարի պատճառով 18 մարդ էր զոհվել Նոր Մոսկվայում, խնդրել է հարցաքննել իրեն,-գրում է Life News-ը: Նա ասել է, որ ի վիճակի է ցուցմունք տալ քննիչին: Աղբյուրը նշում է, որ Հարությունյանը դիմել է քննչական խմբի ղեկավարին, որը նոր է վերադարձել արձակուրդից: Նշվում է, որ Հարությունյանի փաստաբանները համապատասխան …
Վիճաբանություն՝ Փակ շուկայի մոտ (տեսանյութ) Օգո 29,2013 18:29 “Առաջին լրատվականի” փոխանցմամբ՝ “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” հասարակական շարժումն այսօր իր առաջին ասուլիսն անցկացրել է “Փակ շուկա”-ի հարևանությամբ: Իրենց մտահոգություններն են արտահայտել շարժման ներկայացուցիչներ Գարեգին Չուքասզյանը, Սաշուր Քալաշյանը, Վիգեն Ավետիսը, Անի Քոչարը և Արթուր Իսպիրյանը: Արթուր Իսպիրյանի ելույթի ընթացքում նրան է մոտեցել մի տղամարդ և փորձել է հանդես գալ ընդդիմախոսի դերում, որը կանխեց Նախախորհրդարանի անդամ Գարեգին …
Գովազդային վահանակները փոխարինվում են նոր գովազդային կրիչներով Օգո 29,2013 18:25 Մայրաքաղաքում շարունակվում են գովազդային վահանակները և պաստառները օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ չափորոշիչներին չհամապատասխանող գովազդների ապամոնտաժմանը զուգահեռ՝ ավելի քան 1000 տնտեսվարողի անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, մատուցվել են դիզայներական ծառայություններ՝ դարձյալ անվճար: Արդյունքում ապամոնտաժված գովազդների տեղում տեղադրվում են նոր պաստառներ ու …
Հայտարարել է, որ թմրամոլ է Օգո 29,2013 18:22 Օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները 1970 թ. ծնված Հովիկ Մ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են պլաստմասե շշեր` սպիտակավուն լուծույթներով ու նստվածքներով, 20 մլ ծավալով ներարկիչ` 12 մլ սպիտակավուն լուծույթով: Հովիկ Մ.-ն հայտարարել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրանյութ է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական …
Հայաստանում Ռոշենի մեջ վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել Օգո 29,2013 18:19 Համաձայն լաբորատոր փորձաքննության եզրակացության՝ ՀՀ-ում շուկայահանված “Ռոշեն” (“Roshen”) ապրանքանիշի հրուշակեղենում բենզապիրեն չի հայտնաբերվել: Այդ մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության հաղորդագրության մեջ: Ընդ որում՝ բենզապիրեն նյութի առկայությունը ստուգելու համար Հայաստան են ներկրվել հատուկ սարքավորումներ: Նշենք, որ բենզապիրենը համարվում է քաղցկեղածին նյութ:
Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն Օգո 29,2013 18:15 Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 28-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի:
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում