Մասկերանոն կարող է դառնալ «Բարսելոնա»-ի ավագը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական ԶԼՄ-ները փոխանցում են, որ «Բարսելոնա»-ի պաշտպան Խավիեր Մասկերանոն կարող է դառնալ թիմի ավագը:

Թիմի նախկին ավագներն էին Պույոլը, ով հեռացել է «Բարսելոնա»-ից, Չավին, ով, ամենայն հավանականությամբ, կարող է հեռանալ թիմից, և Վիկտոր Վալդեսը, ով արդեն հեռացել է թիմից և ստացել է ազատ գործակալի կարգավիճակ:

Թիմի նոր ավագի հիմնական թեկնածուներն էին Անդրես Ինյեստան, Լիոնել Մեսսին ու Խերարդ Պիկենն: Սակայն նշվում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի թեկնածությունը կանգ է առել Մասկերանոյի թեկնածության վրա:




Լրահոս