Դատարանը որոշել է. 10 օրյա ժամկետում ապամոնտաժել տեղադրված տաղավարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշտոցի պուրակում ձևավորված “Քաղաքացիական արդար և անկախ դատարանը” հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հրապարակային դատական նիստում քննել է քաղաքացիական գործն ըստ հայցի “Մենք ենք այս քաղաքի տերը”, “Մեր քաղաքը”, “Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն”, “Թռչկան” քաղաքացիական և այլ նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` – Երևան քաղաքի Մաշտոցի պուրակում տեղադրված առևտրային կրպակներն ապամոնտաժելու,- Մաշտոցի պուրակը Երևանի Գլխավոր հատակագծին և Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծին համապատասխան բարեկարգելու վերաբերյալ:Հանրային երդվյալ ատենակալները վճռում ասվում է. “17.03.2012 թվականին հրապարակային նիստում “աղաքացիական անկախ և արդար դատարանի” եզրակացության հիման վրա հանրային երդվյալ ատենակալները քվեարկությամբ վճիռ կայացրեցին Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել 10 օրյա ժամկետում ապամոնտաժելու տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել և օգտագործել դրա նպատակային նշանակությանը համապատասխան: Երդվյալ ատենակալների կողմից կայացված վճիռը վերջնական է և օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից: Վճռի իրականացման ապահովումը դնել քաղաքացիական հասարակության վրա”:




Լրահոս