ԲՀԿ-ն կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը կքվեարկի «կողմ». «168 ժամ» Մար 29,2014 09:33 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, պատասխանելով «168 ժամ»-ի հարցին` ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, պատասխանել է. «Բնականաբար, այնպես, ինչպես մեր խմբակցությունը եւ, բնականաբար, որոշել ենք, որ կողմ ենք քվեարկելու, ես էլ»:
Դրամն արժեզրկվել է, ինչն այս սեզոնի համար բնորոշ չէ. «Հայկական ժամանակ» Մար 29,2014 09:07 ՀՀ ֆոնդային բորսայում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Դրամն անսպասելիորեն արժեզրկվել է, ինչն այս սեզոնի համար ամենեւին բնորոշ չէ: Մեկ դոլարի գինը բորսայում բարձրացել է մի անգամից 2 դրամով եւ կազմել 414 դրամ։
Երկու ժամով Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը. «Հրապարակ» օրաթերթ Մար 29,2014 08:55 Արա Աբրահամյանը Հայաստան է եկել Կիևից՝ ուկրաինացի միլիարդատեր ընկերներից մեկի հետ, վերջինիս սեփական ինքնաթիռով, ով, ի դեպ, նույնպես մասնակցել է նախագահական այցին։
Ջերմաստիճանը կնվազի Մար 29,2014 08:40 Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -4 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ:
Պայքար՝ մրցանակի համար Մար 29,2014 08:40 Հատկանշական է, որ այս տարի ժյուրիի կազմում է նաև աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
Վարդենիսի տուն-ինտերնատի նախկին գանձապահը, ՀՀԿ-ական պատգամավորի հորեղբորորդին` շուտով տնօրեն. «Ժողովուրդ» օրաթերթ Մար 29,2014 08:35 Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին հեռացրել են աշխատանքից: Մեզ հասած տեղեկություններով՝ արդեն հայտնի է նաեւ ապագա տնօրենի անունը: Ամենահավանական թեկնածուն Վարդենիսի Ակունք գյուղում ծնված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ հորեղբորորդին է` Արմեն Ավագյանը:
Մենք դեմքով չենք ճանաչում այն մարդկանց, որոնք որոշում են Հայաստանի ճակատագիրը. «168 ժամ» Մար 29,2014 08:20 Մենք դեմքով չենք ճանաչում այն մարդու կամ մարդկանց դեմքերը, ովքեր Հայաստանի իշխանությանն են փոխանցել Ռուսաստանի պահանջը կամ սպառնալիքը` «դեմ» քվեակել` այդ բանաձեւին: Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունում են մարդիկ, ում անուններն ու դեմքի արտահայտությունը մեզ հայտնի չեն կամ ոչինչ չեն ասում:
ԱՄՆ դեսպանը` Քեսաբի դեպքերի մասին. «Ժամանակ» Մար 29,2014 08:05 ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ-ի աջակցությանը ՌԴ-ին, նաեւ այն հարցին, թե ինչ դիրքորոշում կընդունի աշխարհը ՀՀ նկատմամբ՝ ասաց. «Մենք, իհարկե, աջակցում ենք ՄԱԿ-ի երեկվա որոշումը, եւ Վաշինգտոնը բազմիցս այդ մասին հայտարարություններ արել է:
Խանութներում հին հավկիթներ են վաճառվում. «Ժողովուրդ» օրաթերթ Մար 29,2014 07:50 Հայաստանում դեռ շարունակվում է ժամկետանց հավկիթի վաճառքը։ Իսկ երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա մարտի 14-20-ը ՀՀ է ներմուծվել 302 հազար 400 հատ սննդային հավկիթ։
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը