Սահմանադրական դատարանը Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի վերաբերյալ իր որոշման մեջ արձանագրել է, իմ կարծիքով, երեք կարևոր փաստ, ա/ օրենքը խախտում է սեփականության անձեռնմխելիության իրավունքը՝ իմ աշխատավարձը հարկերը վճարելուց հետո իմ սեփականությունն է, ոչ ոք իրավունք չունի, իմ կամքին հակառակ, դրա մի մասն ինձնից խլելու, բ/ օրենքում շատ բաներ թողնվել են կառավարության ու Կենտրոնական բանկի հայեցողությանը, ինչը, հավանական է, կբերի կամայականությունների և չարաշահումների, գ/ կան ոչ հստակ իրավական ձևակերպումներ, որոնք դարձյալ ճանապարհ են բացում զանազան խարդախությունների համար։ Ի դեպ, հետաքրքիր է՝ արդյոք բ/ և գ/ թերությունները գոյություն չունե՞ն բազմաթիվ այլ օրենքներում։