Արարատի մարզպետը ազատվում է հին կադրերից. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը երեկ աշխատանքից ազատել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանին։
«ՉԻ»-ն անդրադարձել էր այն փաստին, որ նոր մարզպետը ազատվում է հին կադրերից և նրանց փոխարեն նշանակում է յուրայինների։
Նշել էինք, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանը կրթության վարչության պետի աթոռին ցանկանում է տեսնել հայրենի Ավշար գյուղի դպրոցի տնօրեն Խաժակ Աղաբեկյանին։

Կրթության վարչության պետի պաշտոնից ազատման մեր ներկայացրած տեղեկությունը հաստատվեց, մնում է. սպասել, թե ով կհայտնվի վարչության պետի աթոռին։

Ի դեպ, մարզպետը Անահիտ Հակոբյանին աշխատանքից ազատել էր նրա իսկ ծննդյան օրը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս