Բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, հեծնելու են «պոպուլիստական ձիուկները», և ոչ ոք չի ցանկանա բացատրություն տալ՝ եթե ամեն ինչ իրոք այդքան վատ է, ես ի՞նչ եմ արել, որ այս վիճակը չստեղծվի։ Ժողովրդին դար եկող ճառեր արտասանելը բոլորն են սովորել, չնայած միևնույն է՝ ոչ ոք 90-ականների Արշակ Սադոյանին չի գերազանցի։ Թե հիմա և թե, բնականաբար, ընտրությունների ժամանակ, չկան և չեն լինի իրավիճակի սթափ, սառը գնահատականներ, որոնք չեն կարող լինել միայն հասարակական բողոքների արտացոլումը։