Վայոց ձորի մարզպետը շուտով կլքի մարզպետի պաշտոնը․ Հ․ Աբրահամյանը չի ցանկանում աշխատել նրա հետ․ «Ժողովուրդ» Ապր 23,2014 08:27 Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի քանի օրից լքելու է մարզպետի պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ վարչապետ Հ. Աբրահամյանը չի ցանկանում նրա հետ աշխատել: Է. Ղազարյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, եւ ոչ էլ հաստատեց տեղեկությունը, ասաց, որ հիվանդ է, մեր հարցերին չի կարող պատասխանել: Հիշեցնենք, որ 2012 թվականին Եղեգնաձորում լուրջ «փոխհրաձգություն» էր տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Էդգար Ղազարյանի միջեւ:
ԵՊՀ-ն աստիճանաբար վերածվում է «սաքուլիկանոցի»․ «Չորրորդ իշխանություն» Ապր 23,2014 08:15 Երեւանի պետական համալսարանը հիմնադրման օրվանից համարվել է Հայաստանի գիտական մտքի դարբնոցը։ Գլխավոր բուհը։ Այստեղ են սովորել եւ դասավանդել մեր բազմաթիվ հանճարներ։ Ու այնքան ցավալի է տեսնել, թե ինչպես այս վերջին տարիների ընթացքում այդ բուհի ղեկավարների շնորհիվ ԵՊՀ-ում սկսեցին դեգրադացման գործընթացները։ Ինչպես են այնտեղ լավագույն ֆակուլտետները «օկուպացվել» մեր իշխանավորների, օլիգարխների, քրեական հեղինակությունների զավակների կողմից։ Ինչպես է բուհը աստիճանաբար վերածվում «սաքուլիկանոցի
Էդվարդ Նալբանդյանը յուրօրինակ վոյաժ է իրականացրել Մաքսային միության երկրներում. «Ժամանակ» Ապր 23,2014 07:59 Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը յուրօրինակ փոքր վոյաժ է իրականացրել Մաքսային միության երկրներում, ավելի շուտ երկրների, այսպես ասած, երկու-երրորդում՝ Բելառուսում եւ Ռուսաստանում: Նալբանդյանը ապրիլի 19-ին Ռուսաստանում Լավրովի հետ է հանդիպել, իսկ հետո էլ մեկնել է Մինսկ եւ հանդիպել Բելառուսի արտգործնախարարին եւ Լուկաշենկոյին:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական. «Ժողովուրդ» Ապր 23,2014 07:46 «Ժողովուրդ» -ի տեղեկություններով` Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական: Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը դեմ չի եղել, որ Արմեն Սարգսյանը պաշտոն ստանա:
Տիգրան Սարգսյանը կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին. «Հրապարակ» Ապր 23,2014 07:34 Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, պատասխանը չի ուշանա։ Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, որից հետո առաջիկայում կմեկնի Ղարաբաղ՝ հանգստանալու:
Գյումրու հիմնական դպրոցում 7 փոխտնօրեն կա. «Հայկական ժամանակ» Ապր 23,2014 07:20 Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում 7 փոխտնօրեն կա։ Փոխտնօրենների այսպիսի առատությունն անհասկանալի է ուսուցիչների համար, որոնք համարում են, որ նրանց աշխատավարձ է վճարվում իրենց հաշվին: Դպրոցի տնօրենը համաձայն չէ սրա հետ։
Արձանագրությունների ստորագրումից ոչինչ չստացանք․ «Ժողովուրդ» Ապր 23,2014 07:05 2009թ. ապրիլի 22-ին, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ կնքեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «Ճանապարհային քարտեզը»: Նույն թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները:
Տարոն Մարգարյանն անդրադարձել է բնակիչների խնդրին Ապր 23,2014 03:00 2008-ին շենքում բնակվողներին առաջարկվել են բնակարաններ
Երևանում կնշվեն պարի և ջազի միջազգային օրերը Ապր 23,2014 02:20 Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակադակով կազմակերպելու և անցկացնելու համար
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
08 Հուլիս 15:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուլիգանության պահվածքով աչքի ընկած ՔՊ-ական պատգամավորը սպասում է դատախազի դիմումին
10 Հուլիս 11:32 Բացառիկ փաստաթուղթ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարը Լևոն Քոչարյանի օգնականից բացատրություն է պահանջել
10 Հուլիս 16:40 ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ Երևան քաղաքի ՌՈ պետի տեղակալին քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է
04 Հուլիս 12:40 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի դեմքը, երբ հարցնում են Սեւանում դուստր առանձնատուն ունի
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
09 Հուլիս 08:00 Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»
08 Հուլիս 15:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուլիգանության պահվածքով աչքի ընկած ՔՊ-ական պատգամավորը սպասում է դատախազի դիմումին
27 Հունիս 22:40 Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին. Արա Զոհրաբյան
25 Հունիս 11:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ վճարում Սրբազանի կեցավայրի վարձը, ես բավականին հարուստ մարդ եմ․ Գառնիկ Դանիելյան