Այսօր ամերիկացի ռեժիսոր Ջորջ Օրսոն Ուելսի ծննդյան օրն է Մայիս 06,2014 09:01 Մահացել է հարցազրույցից հետո:
«Համագործակցող 4 խմբակցություններն ամեն մեկն ունի իր յուրահատուկ հետագիծը». «Առավոտ» Մայիս 06,2014 08:52 Ընդամենը 2 տարի առաջ, երբ միասնական շտաբում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում էին համագործակցել, «Ժառանգությունը» մեղադրում էր այդ ուժերին՝ ԲՀԿ-ի մուտքն ընդդիմադիր դաշտ լեգիտիմացնելու համար: Այսօր «Ժառանգությունն» ինքն է համագործակցում նույն ԲՀԿ-ի հետ՝ լեգիտիմացնելով նրա մուտքը ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտ: «Առավոտը» այս առնչությամբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ Դուք քառյակի հետ համագործակցությամբ չե՞ք լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքը ընդդիմադիր դաշտ:
Կադաստրի կոմիտեի նախագահ նշանակվողների ցուցակը․«Հրապարակ» Մայիս 06,2014 08:40 Երվանդ Զախարյանին էներգետիկայի և բնակաև պաշարների նախարար նշանակելուց հետո, որոշ լուրերով, նրա տեղը՝ Կադաստրի կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀԿ-ական պատգամավոր, Շենգավիթի նախկիև թաղապետ Մարտին Սարգսյանը, ով նաև Առևտրաարդյունաբերակաև պալատի ղեկավարն է։
Սպասվում է փոփոխական եղանակ Մայիս 06,2014 08:30 Օդի ջերմաստիճանը 6-ին կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ը նույնքան կնվազի:
Յուրի Վարդանյանը Վրսատանի դեսպա՞ն․ «168 ժամ» Մայիս 06,2014 08:17 «Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում ՀՀ դեսպան։ Այդ պաշտոնը թափուր է մնացել Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարար նշանակելու արդյունքում:
Փոխնախարարը մտադիր է փաստաբանությամբ զբաղվել․ «Ժամանակ» Մայիս 06,2014 08:05 «Ժամանակ» թերթը զրուցել է արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Պարոն Օրբելյան, տեղեկություն կա, որ հրաժարականի դիմում եք ներկայացրել: Ճի՞շտ են տեղեկությունները: Այո, դիմում ներկայացրել եմ չորեքշաբթի օրը: Նոր նախարարը պետք է ազատություն ունենա իր տեղակալներին ընտրելու հարցում: Երբ որ առաջարկներ լինեն, կքննարկենք: Այս պահին դեռեւս վարչապետի որոշում չկա, որ լինի՝ կիմանանք:
Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի միավորումը դժգոհություն է առաջացրել․ «Հայկական ժամանակ» Մայիս 06,2014 07:36 Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի միավորումը։
Գ․ Ծառուկյանն էլիտար բնակարան է նվիրել Ն․ Նազարյանի դստերը․ «Հրապարակ» Մայիս 06,2014 07:22 Ապրիլի 29-ին Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր եւ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու հարսանյաց հանդեսին Սերժ Սարգսյանը չի մասնակցել: Որոշ տեղեկություններով, նա առանձնապես դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, եւ դա է եղել հարսանիք չգնալու պատճառը: Ծառուկյանը նորապսակներին տուն է նվիրել` իր էլիտար շենքերից մեկում:
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը