Այսօր ամերիկացի ռեժիսոր Ջորջ Օրսոն Ուելսի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 6-ին, ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռադիոհաղորդավար, օպերատոր, մոնտաժող Ջորջ Օրսոն Ուելսի ծննդյան օրն է: Նրա ֆիլմերը աչքի են ընկնում ստեղծագործական և տեխնիկական հետաքրքիր լուծումներով։

Օրսոն Ուելսը ծնվել է ԱՄՆ-ում` Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում։ Հայրը՝  Ռիչարդ Ուելսը, գործարանների ցանցի սեփականատեր էր, մայրը` Բեատրիս Իվը, դաշնակահարուհի էր և սուֆրաժիստուհի։ Դեռ մանուկ ժամանակ նրա մոտ նկատվում էր մտավոր զարգացած ընդունակություններ և ստեղծագործական ձիրք, նա նվագում էր դաշնամուր, զբաղվում նկարչությամբ և այլն։

Ընդամենը 3 տարեկան էր, երբ հայտնվեց Չիկագոյի Օպերայի բեմում` Սամսոն և Դալիլա ներկայացման մեջ, որին հաջորդեց ևս մի երեխայի դեր` Madame Butterfly ներկայացման մեջ։ Մայրը հանկարծամահ է լինում 1924 թվականին 43 տարեկան հասակում, ինչը ծանր ազդեցություն է ունենում պատանի Օրսոն Ուելսի վրա։

Ուլեսների ընտանիքի հին բարեկամներից մեկը՝ դոկտոր Մաուրիս Բեռնստայնը, խթանում է երեխայի սերը թատրոնի հանդեպ, ով նրան նվիրում է լապտեր և մի տուփ ներկ, որոնցով Օրսոնը տիկնիկային թատրոնում ստեղծում է կերպարներ և ինքնուրույն կատարում է փոքրիկ բեմադրություներ։

Դպրոցն ավարտելուց հետո կրթություն է ստանում է Վիսկոնսինի Մեդիսոն քաղաքի համալսարաններում և խաղում է նաև համալսարանի սիրողական թատրոնի խմբի կազմում։ 1930 թվականին մահանում է նաև հայրը և Օրսոնը մնում է դոկտոր Մաուրիս Բեռնստայնի խնամքի տակ։

1947 թվականին լքում է Հոլիվուդը և հաստատվում Եվրոպայում, ինչպես ինքն է նշում` «հանուն ազատության», սակայն հետագայում, այնուամենայնիվ, քանի անգամ այցելում է ԱՄՆ։ 1979 թվականին Օրսոն Ուելսը փորձում է ստեղծել սեփական հեռուստաշոուն և նկարահանում է մի քանի հաղորդում «Օրսոն Ուելսի շոուն» անունով, սակայն այդ նախագիծը չի թողարկվում հեռուստատեսությամբ։ Միևնույն ժամանակ նա նաև նկարահանվում է գինու գովազդային հոլովակներում։

Ամուսնացել է երեք անգամ՝ Պաոլա Մորիի հետ (մեկ երեխա), թատրոնի դերասանուհի Վիրջինիա Նիկոլսոնի (մեկ երեխա) և կինոդերասանուհի Ռիտա Հեյուորթի հետ (մեկ երեխա)։

1985 թվականի հոկտեմբերի 10-ին Ուելսը տալիս է իր վերջին հարցազրույցը Մերվ Գրիֆֆինի շոուում և հարցազրույցի ավարտից երկու ժամ անց մահանում սրտի կաթվածից` Հոլիվուդում գտնվող իր առանձնատանը։




Լրահոս