Դատախազը միջնորդեց Հովհաննես Թամամյանին դատապարտել 4 տարի ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջարկում եմ Հովհաննես Ղուկասի Թամայանին դատապարտել 4 տարի ժամկետով և պատժի սկիզբ համարել 2011թվականի մարտի 24-ը: Այս մասին այսօր ասաց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դատավարության ժամանակ: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, սույն գործով մեկնարկած դատավարության ժամանակ մեղադրողը նաև իր ճառի մեջ անդրադարձավ գործով անցնող մյուս մեղադրյալներին` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանին: Վերջիններիս մասով դատախազը միջնորդեց 2 տարի պայմանական դատավճիռ: Հովհաննես Թամամյանի Պաշտպան Վաղինակ Գևորգյանը խնդրեց դատարանից պաշտպանական ճառի համար նիտը հետաձգել: Դատավոր Արշակ Վարդանյանը նիստը հետաձգեց մինչև սույն թվականի մարտի 23- ը: Հովհաննես Թամամյանը դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ կոչ արեց դահլիճում գտնվողներին զինվել համբերությամբ: Վերջինիս պաշտպանն էլ րագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն զգում է, որ որոշված է արդեն Թամամյանին դատել: Նշենք, որ Հովհաննես Թամամյանը կալանքի տակ է գտնվում գրեթե մեկ տարի:




Լրահոս