ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ դժվարանցանելի են Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Երեկվա տվյալներով՝ Վայք-Սիսիան ավտոճանապարհին (Սարավան գյուղի մոտ), Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի Զանգեր կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացածների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

 

ՏԱՔԱՆԱԼՈՒ Է

ՀՀ տարածքում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ Արարատյան դաշտավայրում եւ նախալեռներում սպասվում է մառախուղ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա 1-2 աստիճանով: Երեւանում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:




Լրահոս