Օբամաներն ու Սարգսյանները հանդիպել են Սպիտակ Տանը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Բարաք եւ Միշել Օբամաները Սպիտակ Տուն են հրավիրել ոչ միայն Տիգրան Սարգսյանին, այլ նաեւ նրա ընտանիքի անդամներին՝ այդ թվում նաեւ դեսպանի ավագ որդուն՝ Աբգարին, ով, ի դեպ, Օբամաների դստեր հասակակիցն է: Ավելին՝ երեկ մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ հասցրել է իր հավատարմագրերի պատճենները հանձնել ԱՄՆ պետքարտուղարին, որի մասին մամուլում տեղեկություններ չեն հրապարակվել:

Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ, ինչպես փոխանցում են դվանագիտական մեր աղբյուրները, որեւէ երկրի նախագահ՝ առավելեւս ԱՄՆ-ի պես գերտերության ղեկավարը, սովորաբար չի ընդունում երկու շաբաթ առաջ նշանակված դեսպանների: Այդ գործընթացը միջազգային պրակտիկայում կարող է տեւել ընդհուպ մինչեւ մեկ տարի:

Իսկ թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի՝ նման սիրալիր վերաբերմունքը ՀՀ նախկին վարչապետի նկատմամբ, դեռ վաղ է ասել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս