Վթարի է ենթարկվել Թեհրան-Երեվան ավտոբուսը. զոհերի եվ վիրավորների մեջ հայեր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում վթարի է ենթարկվել Իրան-Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսը: Վթարի հետեւանքով 3 հայ է զոհվել:Վիրավորների մեջ նույնպես հայեր կան: Ինչպես տեղեկացնում է իրանահայ համայնքի Hyeli.net կայքը, վիրավորների անուններն են` Հակոբ Մարտիրոսյան, Լիանա Բարսեղյան, Մարինա Պետրոսյան, Ստեփանոս Պետրոսյան, Բենիամին (Միքայել) Ազամալյան: Նրանց վիճակը կայուն է:Վթարը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում` Մառանդ-Ջուլֆա մայրուղու 30-րդ կիլոմետրին: Զոհվել է 3, վիրավորվել 15 մարդ:Զոհերի ինքնությունը դեռ հայտնի չէ: Ըստ նախնական տեղեկությունները վթարը տեղի է ունեցել ավտոբուսի անիվի պայթյունի հետեւանքով:




Լրահոս