37-ամյա Մայա Գրիգորյանը, նույն ինքը` Մայա Դալին, ով մասնագիտությամբ նկարիչ-ձեւավորող է, ասում է, որ Երեւանում, բացի իրենից, ուրիշ կին վիտրաժիստ, որը կատարում է մեծածավալ աշխատանքներ, չի ճանաչում: Մայան զուգահեռաբար զբաղվում է ե՛ւ վիտրաժով (զարդապատկերային կամ սյուժետային դեկորատիվ կոմպոզիցիա` ապակուց կամ լուսաթափանցիկ այլ նյութից) ե՛ւ ֆյուզինգով (վիտրաժի պատրաստման համեմատաբար նոր տեխնոլոգիա, վառարանում ապակու հալեցման տեխնիկա. ապակիների …