Միջադեպ՝ Շ. Հարությունյանի գործով դատական նիստին. նա փորձեց բաժակ նետել ոստիկանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում  Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստին տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը պաշտպան Արա Զաքարյանի հարցին, թե այն ժամանակ, երբ Շ. Հարությունյանը հայտարարել էր, որ ինքն ու ընկերները պատրաստվում են դուրս գալ դեպի Բաղրամյան 26, ոստիկանները փորձե՞լ են բարձրախոսով նրանց հորդորել խաղաղ երթ անցկացնել, պատասխանեց, որ դրա կարիքը չկար, քանի որ Հարությունյանը չէր կատարի իրենց հրահանգները:

Այդ պահին Շանթ Հարությունյանը զայրացավ և բղավեց. «Իմ վրա շառ չանես, արա՛», ապա տեղից վեր կացավ՝ փորձելով սեղանին դրված բաժակը նետել ոստիկանի վրա: Սակայն կարգադրիչները կանխեցին դա, և դատարանը հայտնեց ընդմիջում:

Դրանից հետո միջադեպը շարունակվեց ևս մի քանի րոպե, և ամբաստանյալների՝ դահլիճում գտնվող հարազատները սկսեցին գոռգոռալ՝ ոստիկանին անվանելով պատվեր կատարող:

Այս պահին ընդմիջում է:

Տեսանյութը՝ քիչ ուշ:




Լրահոս