Երբ ձեւավորվեց Կարեն Կարապետյանի կառավարությունը, եւ նշանակվեցին մի քանի անկուսակցական նախարարներ, նրանք ի սկզբանե պնդում էին, թե մտադրություն չունեն անդամագրվել ՀՀԿ-ին: Սակայն այն բանից հետո, երբ նրանց անկուսակցական վերադասը՝ Կարեն Կարապետյանն ինքը, ի վերջո, կայացրեց ՀՀԿ-ին անդամագրվելու բարդ որոշումը, նախարարներն էլ մեկը մյուսի հետեւից կուսակցականացվեցին: Ընդ որում, որպես արդարացում նրանք երկրորդում էին վարչապետի պարզաբանումը, թե …