ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որը վերաբերում է ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցությանը։ Նախարարությունը որոշել է խրախուսել հետեւյալ ժանրերի զարգացումը՝ արկածային, դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, ֆենթըզի, սարսափ պատմություն, գեղարվեստական հուշագրություն։ Գրողների համայնքում, սակայն, այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել։ Արձակագիր, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցնում է՝ պետության ի՞նչ հոգսն է, օրինակ՝ …