«Պետության զավթում», «Սահմանադրական կարգի տապալում». եթե կարճ փորձենք բացել այս տերմինը, ապա դասական իմաստով սա մի իրավիճակ է, որում ազդեցիկ դեմքերը, խմբավորումները, այլեւայլ հաստատություններն ու միավորումները կոռուպցիայի, տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ կարողանում են ազդեցություն ունենալ երկրի քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական միջավայրի վրա՝ անշուշտ, հիմքում ունենալով անձնական կամ խմբային շահը: Իրավունքի տեսանկյունից՝ իշխանության յուրացումը, որն էլ ինքնին նույնացվում …