Փախցրած անչափահաս աղջկա ծնողները պահանջում են իրենց դատապարտյալ փեսայի ազատությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անչափահաս աղջկան փախցնելու համար դատապարտված, Ջրաշեն գյուղի 24-ամյա բնակիչ Էդիկ Ազմանյանի պաշտպանի` Գագիկ Սահակյանի կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքի պատասխանը դեռևս չի ստացվել:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ազմանյանի քույրը` Էլմիրան, ով հավելեց, որ այս անգամ էլ Վճռաբեկ դատարանին են դիմել գործով տուժող ճանաչված անչափահաս Ն.Ա.-ի ծնողները` մասնավորապես հայտարարելով, թե դատարանի վճռի հետևանքով դժբախտացել է իրենց երեխան, ով իրականում համաձայն է եղել փախչել Էդիկի հետ և ընտանիք կազմել:

«Մեր պաշտպանն ասաց, որ եթե Վճռաբեկը վարույթ չընդունի, պետք է դիմենք Հանրապետության նախագահին»,- շարունակելով խոսքն` ասաց դատապարտյալ եզդու քույրը:

Հիշեցնենք, որ անչափահաս Ն.Ա.-ին ամուսնության նպատակով փախցնելու հետևանքով Էդիկ Ազմանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Որոշումը բողոքարկվել էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ վճիռն անփոփոխ էր թողնվել, ապա բողոքարկվել Վճռաբեկ դատարան:




Լրահոս