Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլն օգնել է բրազիլացի 23 հիվանդ երեխայի և հոգացել նրանց վիրահատական ծախսերը: Այդ մասին համացանցի իր էջում գրել է ֆուտբոլիստը:
«Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ վճարեցի 11 հիվանդ երեխայի վիրահատության համար: Բայց մենք չեմպիոն դարձանք թիմի բոլոր 23 ֆուտբոլիստների շնորհիվ, այդ իսկ պատճառով ես այդ թիվը հասցրի 23-ի: Դրանով ես շնորհակալություն հայտնեցի բրազիլացիներին՝ ջերմ ընդունելության համար»,- գրել է Օզիլը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ 1:0 հաշվով առավելության հասավ արգենտինացիների նկատմամբ և դարձավ աշխարհի չեմպիոն: