Եվրամիությունը զոհ գնաց ամերիկյան շանտաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում կայացած Եվրամիության 28 երկրների ղեկավարների գագաթաժողովը որոշում է կայացրել ռուսաստանյան պատժամիջոցների ընդլանման վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռուսաստանում Եվրոպական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի նոր ծրագրերի կասեցման մասին: 2013 թ.-ին ԶՎԵԲ-ի նախագծերի ֆինանսավորումը կազմել է 2,5 մլրդ դոլար, ԵՆԲ-ի մասով՝ 1,4 մլրդ դոլար: Նախնական տվյալներով, խոսքը գնում է միայն նոր ծրագրի կասեցման մասին, այն դեպքում, երբ նախկինում սկսվածները կշարունակվեն:

Ռուսասատանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Եվրամիությունը՝ իր շահերին հակառակ, զոհ է գնացել ԱՄՆ շանտաժին:




Լրահոս