Այսօր Մոսկվայի Բասմանի դատարանը որոշում է կայացրել հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին մինչև սեպտեմբերի 15-ը կալանավորելու մասին:
Դատարանի կարծիքով, ազատության մեջ մնալով, Հայրապետյանը կարող էր օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև ճնշում գործադրել քրեական գործի մասնակիցների վրա:
65-ամյա Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին Դոմոդեդովոյի օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից, տեղեկացնում է vesti.ru-ն: Նրա ձերբակալման համար հիմք են հանդիսացել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմիրլևի ցուցմունքները: