Լևոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում՝ Օլիմպիյսկի պողոտա 9 հասցեում։

Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ 12։00-ին, Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ Սերգեյ Մակեեւի փողոց 12 հասցեում։

Լեւոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում։

Գործարարը մեծ ավանդ է ունեցել Արցախի զարգացման եւ բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, վերանորոգվել է Գանձասարի վանական համալիրը։

Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ անցկացրեց։ Գործարարը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար կորզելու համար։

Լեւոն Հայրապետյանը 2016 թվականին տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Նրա փաստաբանը բազմիցս դիմել է Հայաստանին նրա արտահանձնման հարցով։




Լրահոս