ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական ավարտական քննությունների ժամանակացույցը եւ աշխատակարգը: Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում՝ ավարտական, եւ 12-րդ դասարաններում՝ պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը եւ բողոքարկումը: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն …