Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվում է ազատամարտիկ, կայազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավարությունը:
Դատարանը հայտարարեց, որ պետք է լսվի ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի վերջին խոսքը:
Վերջինս իր խոսքում նշեց, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ռեժիմի և իշխանության պատճառով:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր Ավետիսյանին ազատազրկել 6 տարի 6 ամիս ժամկետով:
«Սեյրան Օհանյանից ամեն ինչ պետք է խլվի: Փառք մեր հերոսին, մահ դավաճաններին»,- հնչեց դահլիճից: