Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ազատամարտիկ, կայազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր Ավետիսյանին ազատազրկել 6 տարի 6 ամիս ժամկետով:

Դատավոր Լևոն Ավետսիյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարեց, որ դատարանը վճռել է Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման և բռնագանձել 2 հազար դոլար:

Վոլոդյա Ավետիսյանի հարազատները դատավաճռի հրապարակումից հետո սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցնում դատավորի հասցեին և նրան անվանում «դավաճան» և «ծախված»:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:




Լրահոս