Հունաստանում, Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, հուլիսի 7-ին կայացել է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, 12-րդ դարի հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում: Միջոցառումը կայացել է Աթենքում ՀՀ դեսպանատան շենքում, որտեղ ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, մտավորականներ, հոգեւոր դասի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ: Ըստ աղբյուրի՝ Հունաստանում ՀՀ արտակարգ եւ …