«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաստատվել է ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» եւ «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Հայոց լեզու», մայրենի՝ ազգային փոքրամասնության դպրոցների համար, «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ սեպտեմբերի 30-ին, «Տարրական ուսուցման մեթոդիկա», «Կերպարվեստ», …