
Այն բանից հետո, երբ դատարանը վճռեց կայազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, նրա ազամարտիկ ընկերներն ու համախոհները մեծ աղմուկ բարձրացրին և հայհոյանքներ հնչեցրին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանի հասցեին:
Այժմ դատարանի առջև լարված իրավիճակ է. ազատամարտիկները գոռում են. «Ինչի՞ պիտի Լիսկայի փչացած տղեն ազատվի, իսկ հայրենիքի համար կռվողը դրանց նման թուրքերի պատճառով գնա նստի»: Նրանք նաև հայհոյանքներ են հնչեցնում Սեյրան Օհանյանի հասցեին:
Լրագրողների հետ առանձնազրույցում Վ. Ավետիսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ իրենք անպայման վճիռը բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան: Փաստաբանի համոզմամբ՝ դատարանի կայացրած վճիռն ապացույցն էր այն բանի, որ Վ. Ավետիսյանի նկատմամբ հատուկ թշնամություն է եղել, և իր պաշտպանյալը հերթական ապօրինության զոհն է դարձել: