88 համերգ՝ Երեւանում, մարզերում եւ արտերկրում, հյուրախաղեր՝ Միացյալ Թագավորությունում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում եւ Լիբանանում, հայ կոմպոզիտորների՝ ավելի քան 110 ստեղծագործությունների ձայնագրություններ, 4 ամենամյա փառատոններ, հոբելյանական երեկոներ ու ելույթներ՝ աշխարհահռչակ երաժիշտների հետ… Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսպիսի արդյունքներով է ամփոփում 2023 թվականը։ «2023-ը ե՛ւ երաժշտական առումով, ե՛ւ գործունեության՝ խայտաբղետ տարի էր։ Նվագախմբին հետեւելով՝ …