Ռուսաստանը ոչ թե զենք է վաճառում Ադրբեջանին, այլ՝ Ղարաբաղը. Շ. Հարությունյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը շարունակվում է:

Ցուցմունք տվող տուժող Պետրոս Հայրապետյանը, պատասխանելով պաշտպան Արա Զաքարյանի հարցին, թե դեպքից հետո վերակենդանացման բաժնում եղել է, Հայրապետյանը դրական պատասխան տվեց:

Ապա պաշտպանը հարցրեց` տուժող Գեղամ Խաչատրյանի հետ շփվել է, ասաց` այո: Պաշտպան Արա Զաքարյանի հարցին, թե ինչպես կբացատրի այն հանգամանքը, որ Գեղամ Խաչատրյանն ասել է, որ իրեն ոչ ոք չի տեսել: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հանեց հարցը` պատճառաբանելով, որ տուժողն իրավունք չունի իրավական գնահատական տալ մյուս տուժողի ցուցմունքին:

Շանթ Հարությունյանը կրկին տեղից խոսեց` ասելով. «Հարցեր մի՛ տվեք… չե՞ք տենում` ո՛չ մեր դեմ ա խոսքում, ո՛չ նրանց: Թարգե՛ք, արա՛, թարգե՛ք, թող էթա»:

Պաշտպան Քոչարյանը ցանկություն հայտնեց ցույց տալ Վահե Մկրտչյանի հարվածի դրվագը:

Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպանը հարց հնչեցրեց, թե տուժողը կարո՞ղ է ցույց տալ դրվագը, որում իր պաշտպանյալը հարվածում է ոստիկանին, տուժողը պատասխանեց, որ ինքը դա իր աչքով է տեսել: Իսկ պաշտպանն ասաց, որ իրենք տուժողի աչքին չեն հավատում: Հարցը հանվեց:

Պաշտպան Քոչարյանը հայտարարեց, որ տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան:

Ապա հայտարարություն արեց Շանթ Հարությունյանը:

«Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին հակահայկական քաղաքականություն են վարում: Եթե Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, ուրեմն Ղարաբաղը վաճառելու միտք ունի: Կոչ եմ անում ոստիկանությանը, թեկուզ ձեր մեջ էլ շատ կան ռուսի գործակալաներ, ուժեղացրե՛ք հսկողությունը: Դա է ապացուցում նաև Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը: Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է ոչ թե զենք, այլ՝ հենց Ղարաբաղը: Հայաստանի դավաճան իշխանություններն էլ Ռուսաստանին բողոքում են, թե ինչու զենք վաճառեցիր, բայց չեն ասում` ինչու ես վաճառում Ղարաբաղը:

Պատկերացրե՛ք մի մարդ մեկ ուրիշին է  վաճառում գողացված մեքենան՝ պարտավորվելով նաև բենզին ու պահեստամասեր վաճառել»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը հարց հնչեցրեց, թե մարդիկ պատկերացնում են` ինչ է վերակենդանացման բաժինը:

«Սուտի չափալախից ո՞վ ա վերակենդանացման բաժին գնում: Ես մատս կորցրել եմ, կոկորդս են կտրել, մի օր եմ պառկել: Մյուս անգամ ես սպարտիկով կգամ: Չի դզում եմ էլի, խայտառակում են իրանց: Է՞տ են մեր ոստիկանները: Նորից եմ ասում, պարո՛ն դատախազ, սարքում եք, նորմալ սարքե՛ք: Ամոթ ա: Եվս մեկ անգամ հայտարարում եմ` հատուկ կարևորագույն գործերով մեր քննչականը իմ ուղեգրերը կորցրել ա, պատկերացնո՞ւմ եք` ինչ ա կատրվում»,- իր հայտարարությունում նշեց ամբաստանյալը:

Ապա հայտարարություն արեց Ավետիս Ավետիսյանը:

«Մենք ոչ թե խուլիգաններ ենք, այլ՝ զոհեր: Եթե խուլիգաններ լինեինք, մեր հայտարարությունները կալանքի տակ չէին դրվի: Մի օր քննիչն ասեց, թե՝ մի՛ ասեք բաներ, որոնք կզարացնեն վերևներին: Ինչո՞ւ է Շանթը պահվել ԿԳԲ-ի պադվալում: Ո՞վ է տեսել խուլիգանին պահեն էնտեղ: Իրականում մենք հայորդիներ ենք, գալիս ենք դարերից, գնում ենք դարերի խորքը: Չարենցի նման մենք էլ ենք սիրում մեր Նաիրյան երկիրը: Սա է պատճառը, որ մենք և մեր ընկերները միացանք Շանթի` արժեքների համար կազմակերպված միջոցառմանը:

Անպաշտպան մնացող սահմանները չեն ամրանա Սերժ Սարգսյանի կլանի քաղաքականության հետևանքով: Առա՜ջ դեպի հաղթանակ»:

Սևակ Մնացականյանն իր հայտարաությունում բացատրեց, թե ինչպես են իրենք պատկերացնում արդարությունն ու անարդարությունը:

«ՀՀ օրենքով կարևորվում է մարդը: Մեր գլխավոր օրենքով պետությունը պարտավորվում է աշխատացնել մարդուն այնքան, որ հետո կարողանան մեկ ամիս հանգստանալ: ՀՀ-ում աֆրիկյան պետությունների օրինակով է շարժվում, միշտ շահագործում են, աշխատացնում են, նվաստացնում ու արժանապատվությունն են ոտնահարում: Իսկ առանց այդ հանգստի՝ մարդը չի կարող արարել ու ստեղծագործել: Ասում են` ինձ չեն կարա սպանեն իմ թշնամիները, ամենավատ բանը կլինի ինձ սպանելը: Ինձ չեն կարա սպանեն իմ հարազատները, ամենավատ բանը կլինի դավաճանությունը: Ես ամենախատը վախենում են անտարբերությունից: Կոչ եմ անում հայերին դադարեցնել անտարբերությունը, դա է բերելու բոլոր անարդարությունները: Երեկ Վոլոդյա Ավետիսյանն էր, այսօր էլ մենք ենք լինելու: Իսկ ապագայում բոլորն են լինելու: Հայաստանում կա փուչիկ, որը կոչվում է ազգային մտավորականություն»,- այս պահին դատարանը ընդհատեց ամբաստայալին` ասելով, որ իրավունք չունի որևէ մեկին վիրավորելու:

Ս. Մնացականյանը, շարունակելով հայտարարույթունը, նշեց, որ հայ ժողովուրդը շարունակելու է բնույթով նման պարտվող, և կոչ արեց մտավորականներին զենքները վերցնել, հակառակ դեպքում մտավորականությունը դուրս կմնա պայքարից:

«Պայքարի կոչ եմ անում, քանի որ վտանգ կա: Հետագայում առանց հայրենիք չմնալու համար եմ կոչ անում»:

Ամբաստանյալ Ալեք Պողոսյանն էլ հայտարարությունից առաջ դիմեց դատարանին` նշելով, թե վերջինիս դիտարկումը, որ մարդիկ անեկդոտներ են պատմում հայտարարություններ անելիս, իրականությանը չի համապատասխանում: Իսկ դատարանն ասաց, որ հայտարարությունները պետք է ըստ էության լինեն:

Ապա դիմեց Շահեն Հարությունյանին` ասելով. «Շահեն ջան, դու արդեն ևս չորս քույր ունես` իմ աղջիկները, ովքեր քեզ հետ կպայքարեն մինչև վերջ»:

Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունը բռնություն է կիրառում բոլոր նրանց նատմամբ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար:

«Անհապաղ ազատե՛ք մեզ` անմեղսունակ իշխանության պատվերի պատճառով այստեղ հայտվածներիս: Եվ պատասխանատվության ենթարկեք սրբապիղծ կառավարությանը»:

Արա Զաքարյանն ասաց, որ Եվրոպական դատարանը սահմանում է, որ ամբաստանյալների խիստ քննադատական հայտարարություններն` ուղղված իշխանություններին, չեն կարող արգելվել, եթե անգամ դա իշխանությունների դուրը չգա:

Սակայն դատարանն ասաց, որ սա տույժի կիրրառում չի ենթադրում, ինքն անգամ չի ընդհատել, սակայն իր որոշումը ուժի մեջ է:

Դատական նիստը հայտարարվեց ավարտված: Հաջորդը նշանակվեց հուլիսի 23-ին:




Լրահոս