Իրաքում այս տարի արդեն 5,5 հազար մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեսկզբից առնվազն 5,576 խաղաղ բնակիչ Իրաքում զոհվել է այդ երկրում իսլամիստ գրոհայինների իրականացվող արյունահեղության պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերսը», այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի հաշվետվությունում:

Այդ ընթացքում վնասվածքներ է ստացել առնվազն 11 665 մարդ: Միայն հուլիս ամսին կառավարության ուժերի և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման պայքարի արդյունքում զոհվել է 2,4 հազար մարդ, որոնցից 1531-ը՝ խաղաղ բնակիչներ:




Լրահոս