Ադրբեջանցիներն արդեն «Կարմիր խաչին» են սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե կարճ ժամանակում չկայանա հանդիպումը Քարվաճառում պատանդ վերցվածների հետ, «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպության ադրբեջանական ներկայացուցչության դեմ լուրջ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչև արտաքսում երկրից»: Ինչպես տեղեկացնում է АПА գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:

Հասանովը նշել է, որ արդեն մի շաբաթ է՝ չի հաջողվում հանդիպել գերիների հետ:
Նա ասել է, որ հայաստանցիներին Ադրբեջանում գերի վերցնելու դեպքում «Կարմիր խաչն» անմիջապես դիմում է երկրի ղեկավարությանը և հանդիպում կազմակերպում, ապա՝ հայտարարել, որ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, հայերին կտտանքների չեն ենթարկում:




Լրահոս