Դեռահասը զոհվել է ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Բերեզովսկի քաղաքի տարածքում գտել են 15-ամյա դեռահասի մարմին:

Նախօրեին ծնողները հայտարարել են իրենց 15-ամյա տղայի անհետացման մասին, իսկ առավոտյան նրա մարմինը հայտնաբերել են անտառում: Ռուսաստանի քրեական կոմիտեի տվյալներով, զոհվածը երազում էր պայթուցիկ սարք հավաքել: Անհայտանալու օրը նա ընկերներին անտառ է կանչել, որպեսզի ցուցադրի իր ինքնաշեն սարքը: Նա անտառ էր մեկնել հեծանիվով:

Տեղի բնակիչները նշում են, որ ժամը 15-ի սահմաններում նրանք պայթյունի ձայն են լսել և կարծել են, որ պայթեցման աշխատանքներ են գնում հանքավայրում, տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս