Կեյլոր Նավասը հինգ տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Կոստա Ռիկայի հավաքականի և «Լևանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասը հինգ տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 միլիոն եվրո:

 27-ամյա դարպասապահի տրանսֆերի համար մադրիդյան ակումբը կվճարի 10 միլիոն եվրո, որի 20 տոկոսը կստանա Նավասը:

Նավասի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Բավարիան», «Աթլետիկոն», «Արսենալը», «Պորտուն» եւ «Միլանը»:




Լրահոս