Ազատության հրապարակում ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Սակայն մինչ նրա ելույթը ներկա քաղաքացիներից մեկը գոռաց դավաճաններ: Նրա վրա ջուր լցրեցին եւ անմիջապես հեռացրին տարածքից:
Ապա ելույթ ունեցավ ԱԺ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: «Ձեր իրավունքները պաշտպանելու համար կամք ու վճռականություն եք դրսեւորել, անկախ նրանից, թե ովքեր են հանրահավաքի կազմակերպիչները, սա մեզանից յուրաքանչյուրի հանրահավաքն է, հավաքական բողոք արտահայտող հանրահավաք է»,- հայտարարեց Հ. Բիշարյանը:
Նա նաև հավելեց. «Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնողները գրպանահատներ են, հասարակ ժուլիկներ, եւ մենք պետք է փակենք այդ ժուլիկի առջեւ մեր գրպանը: Եկել է բոլոր թանկացումների առջեւ մեր գրպանները փակելու ժամանակը»: