Անչափահասները գաղութում. նրանց սկզբունքներն ու օրենքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անչափահաս դատապարտյալների մոտ սովորաբար «նայողը» ոչ թե ամենախելացին է լինում, այլ՝ ուժեղը: Այնպես որ, եթե նրանց խցում ավագն է որոշում ինչ որ բան «սարքել», ապա մնացածները ենթարկվում են միայն: Սակայն այդպես էլ «բարդ» պատանիներն իրենց արածների դժվար հետևանքները չեն հաշվարկում: Քաղաքավարությունը, կյանքի փորձն ու ուսումը նրանց մոտ բացակայում է:

Մի սովորական օր խցի մեծը որոշում է փախչել: Նա կազմում է «գերազանց» նախագիծ և կիսվում ընկերների հետ: 14-16 տարեկան տղաները նույնպես ազատության ու սեռական կյանքի ցանկություն ունեին: Առաջնորդն այդ ամենը նրանց խոստանում է, ավելին՝ ավելի արագ կնոջ հայտնվելը, քան կնոջ կամքի:

7 անչափահասներ անցան գործի. մետաղյա գդալներով սկսեցին փորել բետոնե պատերը: Աշխատանքը դժվար և հոգնեցուցիչ էր: Այն պետք էր անշշուկ անել, որպեսզի հերթապահը չնկատեր: Բայց ինչեր ասես, որ չես անի հանուն հզոր գաղափարի:

Հաջորդ օրը «խրճիթաբնակները» կանչվում են զբոսանքի: Բանտերի կանոնադրությունները միշտ չէ, որ իրականացվում են, այդ թվում՝ աշխատակիցների անբարեխիղճ աշխատանքի հետևանքով: Խուցը բացում է անվտանգության աշխատակցուհիներից մեկը, ով հերթապահում էր այդ բաժնում: Եվս մեկ աշխատակից կանգնած էր մեկ հարկ ներքև: Բայց նրան մեր հերոսները չհասան:

Նրանք հանգիստ դուրս եկան, հավասարվեցին աշխատակցուհուն և մի խումբ անչափահասներ գլուխները մոտեցրին նրա կոկորդին և կրծքին: Ապա, ենթարկվելով բղավոցով հնչած պահանջներին՝ կալանավորի համազգեստով պատանիները (անչափահաս դատապարտյալները չեն կրում իրենց ունեցած զգեստները) շարժվեցին մուտքի մոտ:

Մինչև զբոսանքի վայր հասնելը նրանց բաց թողեցին: Հետո աշխատակիցներն ասացին, որ նրանց մոտ բանալիներ չկան, և իրենք պետք է կապ հաստատեն հերթապահի հետ, որպեսզի նա բացի գլխամաս և ազատություն տանող դուռը:

Զավթիչները սպասում էին: Ձանձրույթից անընդհատ շոշափում էին «պատանդին»: Վերջապես անհրաժեշտ դուռը բացվեց: «Սարսափելի ահաբեկիչները» վազեցին դուրս: Ազատությանը հասնելու համար քիչ բան էր մնացել: Պետք էր միայն հասնել ադմինիստրացիայի բաժնին, անցնել այնտեղից և վերջ: Իսկ այնտեղ պետք էր ձեռք բերել ավտոմեքենան և  խուսափել հնարավոր հետապնդումներից:

Շտաբ տղաներն արդեն հանգիստ և լիցքաթափված էին հասել: Աշխատակիցները հետևում էին երկու ամենափարթամ և թիկնեղ անչափահասներին: Եվ այստեղ անկյունից նրանց է մոտենում Քինգ-Քոնգը. այսպիսի մականուն էր ձեռք բերել ենթասպաներից մեկը: Երկումետրանոց հսկան նրանց անգամ ծեծի չենթարկեց: Նա պարզապես ոլորեց նրանցից երկուսի ձեռքերը, իր պաշտպանության տակ առավ պատանդին և հրամայեց իջեցնել զենքերը: Ատլետի վրա հարձակվել ոչ ոք չհամարձակվեց: Ապա հենց նույն ենթասպան նրանց իր աշխատասենյակում բոլոր սրիկաներին էլ գոտու ծեծ տվեց: Նրանց բախտը ժպտաց, որ պետը պաշտոնի բարձրացման էր սպասում և իրենց մտահղացման մասին չէր զեկուցել: Այդ պատճառով էլ ավազակների դեմ քրեական գործ չի հարուցվում:

Լեզուն ուր ասես որ չի հասցնում

Մի պատմություն ևս տեղի է ունեցել անչափահասների հետ, բայց այնքան էլ լավ ավարտ չի ունեցել: Եզակի ստանդարտներ խցերում չեն գործում: Բոլոր բանտերում դրանք տարբեր են: Ինչ-որ տեղ փոքր են, մյուսներում միայն գլուխներն են տեղավորվում: Այլ խցերում, հնարավոր է, կարողանաս ինքդ ներս սողոսկել, եթե, իհարկե, թույլ տրվի: Բայց սովորաբար դռների վրայի պատուհանները միջին չափերով են լինում: Եվ կրկին, ինչպես և նախորդ դեպքում, հերթապահում էր կին՝ երկար մազերով: Նա խստորեն հետևում էր կանոնադրությանը, և երբ բացում էր խցերը, օրինակ ուտելիքի բաժանման համար, մոտ չէր կանգնում: Անչափահասները նրան վտանգավոր չէին թվում՝ գրեթե երեխաներ են, ինչ կարող էին անել:

Եվ ահա «գրեթե երեխաներից» մեկը, երբ միջանցքում կողմնակի մարդ չկար, խնդրեց իրենից բժկի դիմելու ուղեգիր: Ամեն ինչ նրա մոտ լավ էր, երբ բժիշկը հետազոտում էր, իսկ հիմա, կարծես, վատառողջ էր: Անվտանգության աշխատակցուհին իջավ, որպեսզի տեսնի՝ ով է այնտեղ այդպես նվնվում: Եվ այս պահին խցից դուրս է գալիս մկանուտ ձեռք և կնոջ մազերից բռնում: Հաջորդ վայրկյանին աշխատակցուհու գլուխը քաշում-մտցնում է խուց: Նա հազիվ է այնտեղ սողոսկում, սակայն ամրագրումն ապահով էր:

Հավատարմության և սեփական անվտանգության համար աշխատակցուհու ականջների մեջ են դնում մատիտ՝ ասելով, որ եթե նա ձայն հանի, ականջի թաղանթը կպայթեցնեն:

Հետո սկսվում է մղձավանջը: Աշխատակցուհուն սկսում են խոշտանգել՝ հույս ունենալով, որ կինը ձայն չի հանի՝ իր հեղինակությունն ու աշխատանքը չկորցնելու համար:

Հնարավոր է՝ ամեն բան այդպես էլ ավարտվեր, սակայն ներքևում հերթապահողը որոշեց շփվել գործընկերների հետ: Ուրիշի բաժանմունք մտնելու իրավունք ոչ ոք չունի, հետևաբար շփումը հնարավոր է միայն ճաղավանդակների ետևից: Դրա ետևից չի երևում այն, ինչ կատարվում է ներսում:

Արձագանքներ չլսելուց հետո սերժանտը հասկանում է, որ այնտեղ ինչ-որ բան է կատարվում: Ներխուժումից հետո անչափահասները հասկանում են, որ պետք է պատասխան տան: Մի խոսքով, վնասում են աշխատակցուհու միայն մի ակնաջը: Անչափահասները սկսում են մտածել, որ նա մահացել է: Տղաները որոշում են բռնաբարությունը գաղտնի պահել. ավելի լավ է մեկ այլ հանցանքի համար՝ ամենաշատը 10 տարով ազատազրկվելով, քան խայտառակ հոդվածով «նստել»:

Սակայն աշխատակցուհին փրկվում և ցուցմունք է տալիս: Ավազակները գնալով շատանում էին. ասում են, անգամ, նրանց վերևներից էի սկսել պատժել, սակայն գաղտնի էր պահվում:




Լրահոս