«Լ. Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ կա՛մ պետք է միանամ իրեն, կա՛մ կոչնչացնի ինձ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ՕԵԿ հրավիրած հանրահավաքին ելույթ ունեցավ նաև ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա հավաստիացրեց, թե մարզերից հանրահավաքներին մասնակցների համար առաջացել են խնդիրներ:

Նա իր ելույթում հիշեց բոլորին` Լևոն Տեր-Պետրոսյանից մինչ Սերժ Սարգսյան:

«Երբ 2006 թվականին ես կամովին լքեցի ԱԺ նախագահի պաշտոնը, սկսեցին հայտարարել, թե Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել ընդդիմության ձայները հավաքելու համար։ Սակայն մենք հաջորդ տարի մեր թիմակիցների շնորհիվ երրորդ անգամ նորից մտանք Ազգային ժողով։ Այսինքն մենք պայմանավորվե՞լ էինք, որ իշխանությունները մեզ հալածեին, մեզ պայթեցնեին։ Իսկապես, սնանկ չարախոսություններ են։ Անցնենք հաջորդ մեղադրանքին. ես պատասխաանտու եմ Մարտի 1 դեպքերի համար։ Հիշեցնեմ այդ ընտրությունների ընթացքը։ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ ինձ ասաց, որ կա՛մ ես պետք է միանամ իրեն, կա՛մ ինքը ինձ կոչնչացնի, մեր հանդիպումը ավարտվեց՝ երեք օր մտածիր, ինձ կպատասխանես։

Տեսաք, որ ընտրությունների վերջին տասնօրյակին ես գտնվել եմ և՛ իշխանությունների, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների լուտանքների միջև։ Այնուհետև ես գրավեցի երրորդ տեղը, դրանից հետո էլ ես Լեւոն Տեր-Պետրոսյանին չեմ տեսել։ Սկսվեցին հանրահավաքները, մարդիկ մեզ էլ էին սպասում, սակայն… Այսքանից հետո Սերժ Սարգսյանը հրապարակավ դիմեց մեզ՝ առաջարկելով կազմել կոալիցիա, արդյունքում մենք հանդիպեցինք, այնուհետև ստորագրվեց կոալիցիոն հուշագիր»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։

«Այստեղ ուզում եմ մի քանի հարց հնչեցնել՝ ինչո՞ւ Լևոն Տեր- Պետրոսյանն իր շքեղ բնակարանից չիջավ Ֆրանսիայի հրապարակ, ինչո՞ւ ուլտիմատում դրեց իմ առջև։ Պատասխանը շատ հստակ է»,- ավելացրեց նա։ 

Մանրամասները` armlur.am_ի տեսանյութում:




Լրահոս