Արդեն հայտնի է, թե որ երկրի քաղաքացիություն ունեն հուլիսի 17-ի երեկոյան ռուս-ուկրաինական սահմանին կործանված Boeing 777 օդանավի բոլոր զոհերը: Այս մասին հայտնում է Malaysia Airlines ավիաընկերությունը:
Տեղեկությունների համաձայն՝ օդանավում գտնվել է Նիդերլանդների 192 քաղաքացի, Մալայզիայի՝ 44 քաղաքացի, ներառյալ՝ անձնակազմի 15 անդամներն ու 2 երեխա, Ավստրալիայի՝ 27 քաղաքացի, Ինդոնեզիայի՝ 12 քաղաքացի, Մեծ Բրիտանիայի՝ 10, Բելգիայի՝ 4, Գերմանիայի՝ 4, Ֆիլիպինների՝ 3, մեկական Կանադայի և Նոր Զելանդիայի քաղաքացի: