Boeing-ը կդադարեցնի 737 MAX վթարային մոդելի թողարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Boeing ընկերությունը կդադարեցնի վերջին տարիների իր ամենավթարային մոդելի՝ 737 MAX-ի թողարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Արտադրությունը ժամանակավորապես կկանգնեցվի 2020 թվականի ապրիլին: Boeing-ի նման որոշումը բացատրել են արդեն առկա 400 ինքնաթիռների տեղ հասցնելու վրա կենտրոնանալու ցանկությամբ: Ընկերությունում ճշտել են, որ այդ իրադրության կապակցությամբ զանգվածային ազատումներ չեն պլանավորվում:

Ապրիլին 737 MAX-ի արտադրությունը կրճատվել Էր 20 տոկոսով: Հետագայում ընկերությունը քանիցս հայտարարել Է, որ ակնկալում Է թռիքների արգելքի մոտալուտ վերացում, բայց Ավիացիայի համերկրային վարչությունը (FAA) ի պատասխան ընկերությանը մեղադրում Էր իշխանության մարմնի վրա ճնշում գործադրելու փորձի մեջ: Ըստ վերջին տվյալների՝ թռիչքների թույլտվության վերականգնումն սպասվում Է հաջորդ տարվանից ոչ շուտ:
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ ԱՄՆ-ում Boeing 737 MAX հանրանավերի շահագործումը կարող են վերսկսել 2020 թվականի գարնանը: Հրատարակության աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի համերկրային ավիացիոն վարչությունը, ինչպես սպասվում Է, նոր ծրագրային ապահովումը եւ նշված ինքնաթիռների օդաչուների համար դասընթացները կհավաստագրի փետրվարին կամ մարտին: Գնահատումների համաձայն, որոնք ներկայացված են հրապարակման մեջ, դա նշանակում Է, որ օդանավերն ԱՄՆ-ում կարող են վերստին սկսել շահագործել գարնանը:

Դեկտեմբերի 12-ին Boeing-ի ղեկավար Դենիս Մելենբերգը Վաշինգտոնում հանդիպում Է անցկացրել ԵՀՎ-ի ղեկավար Սթիվեն Դիքսոնի հետ: Ինչպես նշում Է հրատարակությունը, հանդիպումից հետո Boeing-ում ընդունել են, որ 737 MAX-ի թռիչքները չեն վերսկսվի մինչեւ 2020 թվականը:
Boeing 737 MAX-ի շահագործումը կասեցվել Է երկու վթարներից հետո: Մարտի 10-ին Եթովպիայում կործանվել Է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, զոհվել Է 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի վթարի զոհ դարձավ 189 մարդ:




Լրահոս