Հեղաշրջում Մալիում. զինվորականները գրավել են նախագահի նստավայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալիի մայրաքաղաք Բամակոյում իշխանության դեմ պայքարող բանակային ստորաբաժանումները շրջապատել են նախագահական նստավայրը: Բախումներ են եղել հեղափոխականների ու իշխանությանը հավատարիմ ստորաբաժանումների միջև: Մայրաքաղաք զրահատեխնիկա է մտցվել: Զինվորականները կալանքի տակ են վերցրել մի քանի նախարարի, այդ թվում նաև Արտաքին գործերի նախարարին: Կատարվածը պետական հեղաշրջում է որակվում: Թե որտեղ է գտնվում երկրի նախագահը, պարզ չէ, սակայն Reuters գործակալության տվյալով նա ապահով վայրում է: BBC-ի տեղեկություններով, բանակային հեղաշրջման պատճառը` զինված ուժերում` իշխանությունների կողմից տուարեգների ապստամբությանը արձագանքի հետ կապված դժգոհությունն է: 




Լրահոս