ՍԵՐՈԲԸ ՆԱԵՎ ՌԵԺԻՍՈՐ Է. ԱՌԱՋԻՆ ԶԱԶՐԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին  հայտնի դարձան «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Սերոբ Գ. Տեր-Պողոսյանի  գործի մանրամասները, որոնք ներկայացնելու համար թերթը հայցում է ընթերցողների ներողամտությունը: Նշենք, որ ստորեւ ներկայացվածը տուժողներից մեկի անմիջական ցուցմունքներից ուղղակի մեջբերումներ են: Տուժողների թիվը, մեր տեղեկություններով,  շուրջ տասն է, եւ նրանց ու վկաների թվում, ինչպես ենթադրվում էր, չկան պետական պաշտոնյաներ:  Եւ այսպես, 13-ամյա տղան պատմում է, որ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին (2004-2010թթ. ընթացքում), լսելով, որ «Ախթալայի ԼՀԿ տերը՝ Սերոբ Դեր-Բողոսյանը, շատ երեխաների եւ մարդկանց փողով օգնում է», գնացել է  Սերոբի տուն։ Այդ ժամանակ Սերոբը բնակվելիս է եղել Ախթալայի «թազա շենքեր» կոչվող թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկում։ Տուժողը պարոն Սերոբին նախ ներկայացրել է իր վիճակը. հիվանդ, ընտանիքը վատ է ապրում, ու խնդրել է նրան՝ փողով օգնել։ Սերոբը տղային ներս է հրավիրել, նստել են ճաշասենյակում: Սփյուռքահայ բարերարը տղայից մանրամասն հետաքրքրվել է, թե քանի տարեկան է, ինչ հիվանդություն ունի, ովքեր են իր ծնողները, ինչով են զբաղվում։ Տղան պատմել է, որ 13 տարեկան է, տառապում է ալերգիայով, ընտանիքում միայն հայրն է աշխատում, ու փողն ապրուստի  համար չի հերիքում։ Սերոբը տղային տվել 50.000 դրամ եւ ճանապարհել տուն։ Իր ցուցմունքներում տուժողը ասել է, որ ծնողները տեղյակ չեն  եղել իր`  Սերոբի մոտ գնալու մտադրության մասին։ 2004 թվականի հուլիսին, սակայն,  «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահը տուժողին մոտ 20 տղաների հետ միասին հրավիրել է իր  ծննդյան տոնը նշելու «Արամյանցի հանգստյան տանը»։ Այնտեղ արդեն մինչեւ մութն ընկնելը   միմյանց հետ խաղեր են խաղացել, լողացել են լողավազանում: Երեկոյան` հավաքույթից հետո, ինքը մի քանի այլ երեխաների հետ նստել է Սերոբի մեքենան, որպեսզի տղաներին տանեն տներով։ Մնացած տղաներին իջեցնելուց եւ  մեքենայում երկուսով մնալուց հետո Սերոբը տղային խնդրել է ավտոմեքենայում գտնվող իրերը բարձրացնել իր տուն։ Ըստ տղայի ցուցմունքների` Սերոբի երեք պայուսակները նրա տուն հասցնելուց, դրանք միջանցքում դնելուց հետո ցանկացել է  տանից դուրս գալ, Սերոբը բռնել է նրա  ձեռքը, մյուս ձեռքը դրել նրա առնանդամին ու սկսել է շոյել։ Տղան զարմացել, չի հասկացել, թե ինչ է կատարվում, եւ ըստ իր ցուցմունքների` պարոն Սերոբին ճանաչելով որպես Ախթալայում  հայտնի մարդ` վախից ոչ մի ձայն չի հանել ու չի հակառակվել։ Ապա «պարոն Սերոբն էլ հանել է տաբատն ու անդրավարտիքը, իջել է ծնկների վրա եւ… զբաղվել օրալ սեքսով»։ Մոտ հինգ րոպե անց տղան նրան ասել է, որ ցանկանում է գնալ, հագել է շորերն ու դուրս է եկել տանից։ Սրանից մի քանի օր անց պարոն Սերոբին հանդիպել է փողոցում, երբ նա ավտոմեքենայով անցնելիս է եղել։ Սերոբի առաջարկով նստել է ավտոմեքենան եւ  զրուցելու համար գնացել նրա տուն։ Տան հյուրասենյակում մի քիչ զրուցել են, ապա պարոն Սերոբը խնդրել է մերսել իր վիզը, որից հետո առաջարկել է գնալ ննջասենյակ եւ այնտեղ մերսել իր մեջքը։ Երկուսով գնացել են ննջասենյակ, որտեղ Սերոբն ամբողջությամբ մերկացել եւ փորի վրա պառկել է մահճակալին։ Տղան սկսել է ձեռքերով տրորել նրա մեջքը: Քիչ անց Սերոբը սկսել է հանել տղայի հագուստները եւ  մերկացնելով` պառկեցրել է  կողքին։ Հետո արդեն ամենայն մանրամասնությամբ տուժողը նկարագրել է բուն համասեռամոլության ակտը, որտեղ Սերոբն ու տղան իրենց ակտիվ եւ պասիվ դերերով փոխվել են:Սեքսով զբաղվելը պարոն Սերոբը նկարահանել է տեսախցիկով եւ ֆոտոխցիկով`  տղային  ուղղորդելով պառկել այս կամ այն դիրքով:  Տղան իր ցուցմունքներում նշել է, որ  նկարահանելու համար Սերոբն իրեն առանձին գումար չի տվել։Սրանից հետո Սերոբը տղային կանչել է, ցույց է տվել «նոթբուք»-ի մեջ գտնվող այդ նկարները եւ սպառնացել է, որ եթե ինքն ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկին պատմի  եղելությունը,  իր  համար բանակում վատ է լինելու։Մեր տեղեկություններով` իր նախաքննական ցուցմունքներում Սերոբն ամեն ինչ հերքում է. նա ընդունում է, որ սեռական հարաբերություններ եղել են, սակայն բռնություն` ոչ: Չնայած գործին կցված համապատասխան կադրերին` նույնը պնդել է նաեւ տղաների հետ առերեսումներում: Ինչպես պարզաբանեց գործի հանգամանքներին ծանոթ մի իրավաբան, նախաքննության մարմինը Պողոսյանին չի ներկայացրել այն մեղադրանքը, որը պետք է ներկայացվեր: «Քանի որ նույնիսկ անչափահասներն առաջին երկու սեռական ակտից հետո, բնականաբար, պետք է հասկանային, թե ինչ է կատարվում, որ սա սեռական ակտ է: Բայց բոլորն իրենց համար կերել-խմել, քեֆ են արել ու շարունակել են այդ կյանքով ապրել»,-նշեց մեր զրուցակիցը: Մեր տեղեկություններով` Սերոբ Դեր-Բողոսյանը տուժողներին խոշոր գումարներ է տված եղել` սկսած 50-100 ԱՄՆ դոլարից մինչեւ 1500 դոլար, 880 հազար դրամ: Իսկ ամենամեծ «նվիրատվությունը» կազմել է 4 միլիոն դրամ: 

                                                                                      ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս