
Պորտուգալական «Պորտուն» վարձակալել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
22–ամյա ֆուտբոլիստը «վիշապների» հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել։ Վարձակալության պայմանագրի ժամկետից հետո ակումբն իրավունք կունենա գնել բրազիլացու տրանսֆերը։